Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վիկտոր Նազարենկոն կարևորում է ԵԱՏՄ տարածքում անվտանգ և որակյալ արտադրանք ապահովելուն միտված քայլերը

Վիկտոր Նազարենկոն կարևորում է ԵԱՏՄ տարածքում անվտանգ և որակյալ 
արտադրանք ապահովելուն միտված քայլերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վիկտոր Նազարենկոն կարևորում է եվրասիական ինտեգրացիայի շրջանակներում սանիտարական, ֆիտոսանիտարական և անասնաբուժական ոլորտների տեխնիկական կանոնակարգերի կարգավորմանն ուղղված քայլերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում Վիկտոր  Նազարենկոն ընդգծել է, որ այդ կարգավորումները միտված են ԵԱՏՄ տարածքում առևտրի խոչընդոտների վերացմանը, ինչը շատ կարևոր է, որպեսզի կարողանան աշխատել միասնական կանոններով, արտադրանքը մատակարարեն միասնական կանոններով: «Սրանք շատ սպասված քայլեր էին  թե՛ մեր բիզնեսի, թե՛ սպառողների համար: Մենք ցանկանում էինք հավասար դարձնել պահանջները և շուկա արտադրանքի բացթողման գործընթացները: Ահռելի աշխատանք է այդ ուղղությամբ կատարվել, որոնցում ներգրավված են եղել տարբեր մասնագետներ և փորձագետներ: Նրանք արդեն 46 տեխնիկական ռեգլամենտ են ընդունել միասնական սանիտարական, ֆիտոսանիտարական, անասնաբուժական պահանջների վերաբերյալ, ընդունել են տասնյակ փաստաթղթեր:  Այդ աշխատանքը շարունակվում է, այն ավարտված չէ, քանի որ արտադրանքի տեսակներն են շատ, փաստաթղթերի իրականացման ընթացքում ի հայտ են եկել նուրբ հարցեր, որոնք ճշգրտման կարիք ունեն»,- մանրամասնեց նա:

Վիկտոր Նազարենկոն կարևորում է նաև ԵԱՏՄ շուկայում որակյալ և անվտանգ արտադրանքի ապահովմանը հասնելուն միտված աշխատանքները: «Մենք շատ կցանկանայինք, որ մեր շուկայում լինի անվտանգ և որակյալ արտադրանք: Սա հետաքրքրում է մեզանից յուրաքանչյուրին, մեր քաղաքացիներին:  Կարևոր են մեր շուկան վտանգավոր արտադրանքից զերծ պահելու համար քայլերը: Մենք այսօր ամփոփում ենք նաև այդ ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները: Մեծ աշխատանք է իրականացվել:  Բոլորս սկսում ենք զգալ մեր պայմանագրում փոփոխությունների անհրաժեշտությունը, որովհետև որոշ ուղղություններով մենք խնդրահարույց հարցեր ենք տեսնում»,- ասաց նա:

Մանրամասնելով խոսքը՝ Նազարենկոն ընդգծեց, որ կան խնդիրներ կապված արտադրանքի որակի և անվտանգ լինելու հետ, նաև կան դեպքեր, երբ արտադրանքի՝ պահանջներին համապատասխանելիության վերաբերյալ փաստաթղթերը տրամադրվում են անհիմն: Մենք տեսնում ենք, որ մի իրավիճակ է, երբ ծառայությունների գնահատման շուկայում կան ոչ բարեխիղճ կառույցներ, որոնք օգտվում են այդ իրավիճակից, որ վերահսկողությունը ոչ այնքան արդյունավետ է»,- ասաց նա:

ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով նախարարն ընդգծեց, որ վերը նշված խնդիրների լուծման ուղիները գտնելու առումով լուրջ ակնկալիքներ ունեն Երևանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովից: Նրա խոսքով՝ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ քայլեր  պետք է ձեռնարկեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, ԵԱՏՄ անդամ երկրները, որպեսզի կարողանան լուծել արտադրանքի անվտանգության ու բարձր որակի հարցը:

Նա կարծիք հայտնեց, որ համատեղ աշխատանք իրականացնելու արդյունքում 2, 3 կամ 4 տարի հետո կկարողանան խոսել ոչ միայն նրա մասին, որ ԵԱՏՄ շուկայում կա անվտանգ և որակյալ արտադրանք, այլ նաև այն մասին, որ կարևոր է ունենալ մրցունակ արտադրանք ու այն դուրս բերել արտաքին շուկաներ: «Մեզ համար կարևոր է, որ մեր Միության արտադրանքը գլոբալ շուկաներում մրցունակ լինի»,- եզրափակեց նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]