Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

«Մայրս Է օգնում». Սահակաշվիլին պատմել է Ամստերդամում իր կյանքի մասին


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին «1+1» հեռուստաալիքում «Ուկրաինական սենսացիաներ» հաղորդման լրագրողներին ցուցադրել Է, թե ինչպես Է ապրում Ամստերդամում, եւ պատմել Է այն օգնության մասին, որը նրան ցուցաբերում Է մայրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քաղաքական գործչի խոսքով՝ Նիդեռլանդներում «կոմունալկան» իր վրա նստում Է ամսական 300-350 եվրո՝ գազով եւ «բոլոր հարմարություններով»:

Մաքրելու հետ միասին այդ գումարը հասնում Է 400 եվրոյի: Ավտոմեքենան նա փոխարինել Է հեծանվով, իսկ գործնական կոստյումները՝ ջինսով: Սահակաշվիլին խոստովանել Է, որ իրեն երբեմն ֆինանսապես օգնում Է մայրը՝ Գիուլի Ալասանիան՝ պատմական գիտությունների դոկտոր, թուրքագետ:

«Իմ մայրը բավականաչափ վաստակում Է, որպեսզի պահի իրեն, օգնի կնոջս ու որդուս, որը Վրաստանում Է, եւ երբեմն նույնիսկ փոքր-ինչ ինձ Է օգնում»,-ասել Է ասել Է Սահակաշվիլին: Նրա խոսքով՝ Նիդեռլանդներում «ինքը ձանձրանում Է» եւ հաճախ Է հիշում Ուկրաինան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ