Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իտալիայի վարչապետը հավաստիացրել Է, որ երկիրը դուրս չի գա ԵՄ-ից

Իտալիայի վարչապետը հավաստիացրել Է, որ երկիրը դուրս չի գա ԵՄ-ից

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիան մտադիր չԷ դուրս գալ ԵՄ-ից եւ եվրոգոտուց: Այդ մասին Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հոկտեմբերի 22-ին հայտարարել Է Հռոմում Օտարերկրյա մամուլի ընկերակցությունում կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կարդացեք՝ նայելով շուրթերիս,-ասել Է նա անգլերենով,- Italexit-ի (Brexit-ի նմանությամբ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու), Եվրոպայից ու եվրոգոտուց մեր դուրս գալու ոչ մի շանս չկա»: Եվրոգոտուց Իտալիայի հնարավոր դուրս գալու շուրջ շահարկումները հայտնվել են տակավին Իտալիայում ներկայիս կոալիցիոն կառավարության ձեւավորման փուլում, որի մասնակիցներն են «5 աստղ» Շարժումը» եւ «Լիգա»-ն. կուսակցություններ, որոնք հայտնի են եվրոսկեպտիցիզմով:

Ավելի վաղ Իտալիան Եվրահանձնաժողովի քննարկմանն Է հանձնել 2019 թվականի բյուջեի նախագիծը եւ եռամյա բյուջետային պլանը, որոնցում կառավարությունը սահմանել Է բյուջեի դեֆիցիտի այնպիսի մակարդակ, որը գերազանցում Է ԵՀ-ի հետ համաձայնեցված շեմային մեծությունները: Բրյուսելն արդեն Հռոմից պարզաբանումներ Է պահանջել բյուջեի նախագծի ծախսային հոդվածների վերաբերյալ, որոնք կարող են խախտել Իտալիայի արտաքին պարտքի կայունությունը: ԵՀ-ում զգուշանում են, որ դա կբերի Իտալիայի արտաքին պարտքի հետագա ավելացման եւ դրա սպասարկման հետ կապված բարդությունների, ինչն իր հերթին սպառնալիքի տակ Է դնում ամբողջ եվրոգոտին: Բրյուսելն սպառնում Է տուգանային ընթացակարգեր կիրառել Հռոմի նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am