Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ռուսական ընկերությունը դեմպինգային քաղաքականություն է վարում Հայաստանում. բողոքում են հրուշակեղենի հայրենական արտադրողները

Ռուսական ընկերությունը դեմպինգային քաղաքականություն է վարում Հայաստանում. 
բողոքում են հրուշակեղենի հայրենական արտադրողները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը հոկտեմբերի 22-ին Երևանում կայացած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի պլենար նիստից հետո լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Հայաստանում հրուշակեղենի 6 արտադրողների  բողոքները՝ երկրում ռուսական խոշոր մի ընկերության կողմից դեմպինգային քաղաքականություն վարելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շաբոյանն ընդգծեց, որ համաձայն բողոքների՝ ռուսական ընկերությունն անհավասար պայմաններ է ստեղծում մրցակցության համար, որն էլ վնաս է հասցնում տեղական արտադրողներին։

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ իրենց նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ռուսական «ԿԴՎ գրուպ» արտադրողը Հայաստանում իր հրուշակեղենը շատ ցածր գներով է իրացնում, ավելի ցածր, քան հենց Ռուսաստանում։

«Այդ ընկերությունը գերիշխող դիրք է զբաղեցնում Ռուսաստանի տարածքում, և մենք գործ ունենք անդրսահմանային շուկայի հետ, այդ իսկ պատճառով հնարավոր է, որ ԵԱՏՄ շրջանակներում դա կարող է դիտարկվել որպես գերիշխող դիրքի չարաշահում։ Մենք դիմել ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մեր գործընկերներին, որպեսզի ստանանք գնագոյացման մասին տեղեկություն»,- եզրափակեց Շաբոյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]