Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԵՄ-ն Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին երկխոսության կոչ Է արել ՄՓՀՀՊ-ն պահպանելու համար

ԵՄ-ն Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին երկխոսության կոչ Է արել ՄՓՀՀՊ-ն պահպանելու համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը Միջին ու փոքր հեռահարության հրթիռների շուրջ պայմանագիրը (ՄՓՀՀ-ի) համարում Է եվրոպական անվտանգության անկյունաքարը եւ գտնում Է որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պետք Է կառուցողական երկխոսություն վարեն դրա պահպանման եւ կատարման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին լրագրողներին հայտարարել Է Եվրոպայի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:

«ՄՓՀՀ-ի պայմանագիրը նպաստել Է սառը պատերազմի եւ միջուկային սպառազինությունների մրցավազքի ավարտին, անվտանգության եվրոպական ճարտարապետության անկյունաքարերից մեկն Է: Այն նաեւ կարեւոր ներդրում Է միջուկային զենքի չտարածման պայմանագրի գծով զինաթափման պարտավորությունների բնագավառում»,- հայտարարել Է նա ճեպազրույցում:

«Այս համատեքստում մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը պետք Է շարունակեն կառուցողական երկխոսությունը՝ պայմանագիրը պահպանելու եւ դրա լիակատար եւ ստույգ կատարումն ապահովելու նպատակով, ինչն, անշուշտ, վճռական նշանակություն ունի եվրոպական եւ գլոբալ անվտանգության համար»,- նշել Է Կոսյանչիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]