Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Էդմոն Մարուքյանն առաջարկվող ԸՕ փոփոխությունները համարում է առավել ներառական, քան գործող օրենսգիրքը

Էդմոն Մարուքյանն առաջարկվող ԸՕ փոփոխությունները համարում է  առավել 
ներառական, քան գործող օրենսգիրքը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջարկվող Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ավելի ներառական են, քան գործող տարբերակը, քանի որ փոփոխությունները հնարավորություն են տալու խորհրդարան անցնել նաև չորրորդ ուժին:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ Ելք խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փաթեթի առաջին ընթերցմանն իր ելույթում:

«Խաղի կանոնները փոխվում են ընտրություններից առաջ, սակայն դրանք լիբերալացվում են: Ժամկետների խնդիրները ստորադասվում են այն ազատական մոտեցումներին, որոնք ներկայացված են օրենսգրքում: Կուսակցությունների, դաշինքների համար խորհրդարան անցնելու շեմի նվազեցում է առաջարկվում: Այս ընտրությունների միջոցով խորհրդարան պետք է անցնի պարտադիր չորս ուժ. հիմա գործող օրենսգի՞րքն է ավելի ներառական, թե՞ առաջարկվողը»,-ասաց Մարուքյանն ու նշեց՝ ներառական մոտեցում միանշանակ ունի նորը:

Նա հավելեց, որ ինքը ԸՕ-ի ընդունմանը կողմ է նաև Երևանում ձևավորված ավագանու կազմի համար: Մարուքյանը նկատեց՝ Երևանի ավագանիում կա 57 հոգանոց իշխանության դաշինք, ու 5 և 3 հոգանոց ընդդիմադիր դաշինքներ: Դրանում չորս ուժ չի անցել: «Այդ խնդիրը կարող ենք լուծել խորհրդարանում, որ չորրորդ ուժն անցնի: Ես կարծում եմ, որ առաջարկվող օրենսգիրքը պետք է առաջնահերթություն ունենա »,-ասաց Մարուքյանը:

Նա նշեց՝ պատրաստ են երկու ֆորմատով էլ մասնակցելու ընտրություններին, բայց նոր ԸՕ-ով մասնակցությունն ավելի ներառական է:

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 16-ի նիստում հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին: Այնուհետև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը փաթեթի վերաբերյալ քննարկումները շարունակել են ԱԺ խմբակցությունների հետ, լսել նրանց առաջարկները: ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ին հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքում և հարակից նախագծերի փաթեթում փոփոխությունների նախագծին: Դրանից հետո Վենետիկի հանձնաժողովը ևս հայտարարություն էր ընդունել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծերի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես նշվել էր, որ առաջարկվող փոփոխությունները լեգիտիմ նպատակներ են հետապնդում և հիմնականում դրական են: Ընտրական օրենսգրքի առաջարկվող բարեփոխումներով ռեյտինգային ընտրակարգից անցում է կատարվում համամասնական ընտրակարգի, խորհրդարանի անցողիկ շեմը նվազեցվում է մեկ տոկոսով, կրճատվում է ընտրական գրավը: Ընտրությունների արդյունքում խորհրդարան կանցնեն չորս քաղաքական ուժեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]