Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մեկնարկել է Ծաղկաձոր Օփեն միջազգային մրցաշարը

Մեկնարկել է Ծաղկաձոր Օփեն միջազգային մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորում կայացավ Ծաղկաձոր օփեն շախմատի միջազգային 2-րդ մրցաշարի բացման արարողությունը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրի շախմատի ֆեդերացիայից:  Արարողությանը ներկա էին Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, մրցաշարի գլխավոր հովանավոր Արմեն Ունանյանը, մի շարք պատվավոր հյուրեր և շախմատիստներ: Պարոն Հարությունյանը, պարոն Լպուտյանը և պարոն Ունանյանը հանդես եկան խոսքով՝ ողջունելով շախմատիստներին և շնորհավորելով բոլոր ներկաներին մրցաշարի մեկնարկի կապակցությամբ: Բացման արարողության ավարտին տեղի ունեցավ օփեն խմբի վիճակահանության արարողությունը, որտեղ Հայաստանի տղամարդկանց 2018 թվականի առաջնության չեմպիոն, Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն ընտրեց սև գույնը: Ծաղկաձոր օփեն շախմատի միջազգային մրցաշարն այս տարի անցկացվում է 4 տարբեր խմբերով: Հաղթողի կոչման համար կպայքարեն 5 երկրների շուրջ 150 շախմատիստներ: Մրցաշարում արդեն կայացել են մեկնարկային տուրերի պարտիաները: Հիմնական մրցաշարում աղյուսակը գլխավորում են 7 շախմատիստ՝ Հայկ Մարտիրոսյանը, Դավիթ Շահինյանը, Սուսաննա Գաբոյանը, Աննա Խաչատրյանը, Արսեն Մնացականյանը, Արթուր Հողմրցյանը և Ալեն Երեմյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]