Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ըմբիշ Դավիթ Սաֆարյանը պարտվեց աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում

Ըմբիշ Դավիթ Սաֆարյանը պարտվեց աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Սաֆարյանը պարտվեց աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի 70 կգ քաշային կարգում Սաֆարյանը մրցում էր Բահրենը ներկայացնող Ադամ Բատիրովի հետ: Վերջինս բացարձակ հաղթանակ տոնեց հայ ըմբիշի նկատմամբ:

Աշխարհի առաջնության որակավորման փուլում Սաֆարյանն ուժերն էր չափում հունգար Նորբերտ Լուկաշի հետ, ում գերազանցեց 4:1 հաշվով, այնուհետ 1/8 եզրափակչում Սաֆարյանը մրցեց Իսրայելը ներկայացնող Էմրաչ Գասանովի հետ և գերազանցեց նրան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]