Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մեռած ռոք-երաժիշտ Ջոնի Հոլիդեյի ծխածի մնացորդը գնել են 250 եվրոյով

Մեռած ռոք-երաժիշտ Ջոնի Հոլիդեյի ծխածի մնացորդը գնել են 250 եվրոյով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի ռոք-կատարող եւ դերասան Ջոնի Հոլիդեյի ծխածի մնացորդը Փարիզի աճուրդում վաճառել են 250 եվրոյով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է France Soir-ը:

Հրատարակությունը նշում Է, որ լոտի նախնական գինը կազմել Է 50 եվրո: Բացի ծխուկից, Դրուո աճուրդի տունը վաճառքի Էր հանել երգչի կապույտ պիջակը, որը Yves Saint Laurent նորաձեւության տան կողմից պատրաստվել Է 1971 թվականին: Այն գնել են 20 հազար եվրոյով:

Նաեւ վաճառվել Է կիսավերարկուն, որում ֆրանսիացի լուսանկարիչ Ժան Մարի Պերիեն Ջոն Հոլիդեյին նկարել Է 1966 թվականին. դրա դիմաց տվել են 9,5 հազար եվրո: 4,5 հազար եվրոյով երաժշտի երկրպագուներից մեկը ձեռք Է բերել նրա կաշվե թեւնոցը:

Ռոք երգիչ Ջոնի Հոլիդեյը, որի իսկական անունը Ժան-Ֆիլիպ Լեո Սմետ Է, Ֆրանսիայի առավել մեծ ժողովրդականություն վայելող երաժիշտներից մեկն Է: Իր կարիերայի ընթացքում նա թողարկել Է ավելի քան 60 ալբոմ, որոնցից 18-ը դարձել են պլատինե: Հոլիդեյը նաեւ նկարահանվել Է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Դեւուհիները», «Մասնագետները», «Հրեշը», «Գնացքի մարդը», «Կողոպուտ ֆրանսիական ձեւով», «Վարդագույն հովազ 2» ժապավենները:

Հոլիդեյը 2017 թվականի դեկտեմբերին 74 տարեկան հասակում մահացել Է Փարիզում թոքի քաղցկեղից: Հունվարին Sotheby՚s բրիտանական աճուրդի տունը վաճառքի Էր հանել Iso Grifo A3/C սպորտային ավտոմեքենան, որը պատկանում Էր Ջոնի Հոլիդեյին: Մեքենան գնահատել Էին 2,5-3 մլն եվրո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]