Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

2020 թվականից Թբիլիսին կունենա մինչեւ 200 Էլեկտրաավտոբուս

2020 թվականից Թբիլիսին կունենա մինչեւ 200 Էլեկտրաավտոբուս

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի քաղաքապետարանը 2020 թվականից մայրաքաղաք կբերի միանգամայն նոր ստանդարտի մինչեւ 200 18-մետրանոց Էլեկտրաավտոբուս: Ինչպես հայտնել Է «Գրուզիա Online»-ը, այս մասին Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Քալաձեն հայտարարել Է շրջակա միջավայրի պահպանության ծրագրի առաջին փուլի շնորհանդեսին, որը նախաձեռնել Է վարչապետը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա շատ կարեւոր նախագիծ Է. 2020 թվականից Թբիլիսի կբերվեն միանգամայն նոր ստանդարտի մինչեւ 200 18-մետրանոց Էլեկտրաավտոբուսներ: Սկզբնապես կարծում Էի, թե մայրաքաղաքում 18-մետրանոց ավտոբուսների երթեւեկությունը կլինի անհնար եւ բարդ, բայց «Սիստրա» ընկերության կատարած հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ 2020 թվականից մայրաքաղաքին անպայման հարկավոր են Էլեկտրաավտոբուսներ, որոնք պետք Է լինեն 18-մետրանոց: Մտադիր ենք 2020 թվականից այն 550 ավտոբուսների քանակը, որոնք Վրաստանում կլինեն 2019 թվականի վերջին, ավելացնել մինչեւ 900 միավոր»,- հայտարարել Է Կախա Քալաձեն:

Նրա խոսքով՝ 2019 թվականից հետո Թբիլիսիում բոլոր ավտոբուսները կլինեն Էլեկտրական, ինչը շատ կարեւոր Է մայրաքաղաքի բնապահպանական իրավիճակի բարելավման տեսակետից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]