Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Պատանեկան Օլիմպիական խաղերի Հայաստանի պատվիրակությունը Երևան կժամանի կեսգիշերին

Պատանեկան Օլիմպիական խաղերի Հայաստանի պատվիրակությունը Երևան կժամանի կեսգիշերին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուենոս Այրեսում կայացած ամառային օլիմպիական խաղերից Հայաստանի պատվիրակությունը Երևան կվերադառնա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 00.50-ին, Դոհա-Երևան չվերթով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է սպորտի և երիտասարդության նախարարությունը: Հայաստանի պատանեկան օլիմպիական հավաքականը 2 մեդալ է նվաճել Արգենտինայում. 77 կգ քաշային ծանրորդ Կարեն Մարգարյանը դարձել է խաղերի ոսկե, իսկ հունա-հռոմեական ըմբիշ, 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր:

Մեր թիմի կազմում Արգենտինա էին մեկնել նաև գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան, ծանրորդ Լիանա Գյուրջյանը (63 կգ), թաեքվոնդոյիստ Անդրանիկ Խաչատրյանը (73 կգ), ձյուդոյիստ Յուրի Իսրայելյանը (55 կգ), հրաձիգ Հայկ Բաբայանը (10 մ օդամղիչ ատրճանակ) և լողորդ Արթուր Բարսեղյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]