Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Միքայել Մելքումյանը ԸՕ փոփոխությունները համարում է նաև լավ որակի իշխանություն ձևավորելու հնարավորություն

Միքայել Մելքումյանը ԸՕ փոփոխությունները համարում է նաև լավ որակի 
իշխանություն ձևավորելու հնարավորություն

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրական օրենսգրքի առաջարկվող փոփոխությունները միան լավ ընտրություններ անցկացնելու համար խաղի կանոններ չեն սահմանում, այլ նաև լավ որակի իշխանություն ձևավորելու հնարավորություն են տալիս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ Ծառուկյան խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը նման տեսակետ հայտնեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի առաջին ընթերցման իր ելույթում:

«Առաջարկվող ընտրական օրենսգիրքը լուծում է երկու հարց՝ քաղաքական համակարգի կատարելագործում, կուսակցությունների դերի բարձրացում, մյուս կողմից՝ թույլ է  տալու քաղաքական բաղադրիչը բարձրացնել խորհրդարանում: Պետք է հասկանալ, որ սա պարզապես ընտրություն անցկացնելու խաղի կանոն չէ, այլ այնպիսի իշխանություն ձևավորելու, որտեղ իշխանության որակ պետք է փոխվի»,-ասաց Մելքումյանը:

Նրա դիտարկմամբ՝ առաջին հայացքից կարող է թվալ, թե այս կամ նախորդ ընտրական օրենսգրքով կարելի է ճիշտ կազմակերպել խորհրդարանական ընտրությունները, եթե կա քաղաքական կամք:  «Այստեղ կա ճշմարտության բաղադրիչ, բայց ռեյտինգային համակարգից անցել է երկար ժամանակ, և կյանքը ցույց է տվել, որ ռեյտինգայինով խորհրդարան անցած պատգմավորները կամ ելույթ չեն ունեցել, կամ ունեցել են միայն իրենց տարածքային խնդիրների շուրջ: Հիմա հնարավորություն կա, որ այս  հեղափոխությունից հետո ադեկվատ քայլեր անենք»,-ասաց Մելքումյանը:

Նրա կարծիքով՝ հիմա մեկ այլ մոդելի երկիր պետք է ձևավորել: Նախորդ մոդելով մի շարք արտոնություններ են տրվել մարդկանց:

Մելքումյանի դիտարկմամբ՝ ԱԺ արտահերթ ընտրություններով պետք է գնալ իշխանության բյուրեղացման, խաղի կանոնների հստակեցման: Նա նշեց՝ միայն կայացած, խաղի կանոններ ունեցող իշխանության դեպքում է ներդրողը ներդրում կատարում:

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 16-ի նիստում հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին: Այնուհետև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը փաթեթի վերաբերյալ քննարկումները շարունակել են ԱԺ խմբակցությունների հետ, լսել նրանց առաջարկները: ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ին հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքում և հարակից նախագծերի փաթեթում փոփոխությունների նախագծին: Դրանից հետո Վենետիկի հանձնաժողովը ևս հայտարարություն էր ընդունել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծերի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես նշվել էր, որ առաջարկվող փոփոխությունները լեգիտիմ նպատակներ են հետապնդում և հիմնականում դրական են: Ընտրական օրենսգրքի առաջարկվող բարեփոխումներով ռեյտինգային ընտրակարգից անցում է կատարվում համամասնական ընտրակարգի, խորհրդարանի անցողիկ շեմը նվազեցվում է մեկ տոկոսով, կրճատվում է ընտրական գրավը: Ընտրությունների արդյունքում խորհրդարան կանցնեն չորս քաղաքական ուժեր:

                                   

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]