Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան Ռուդոլֆ Ջուլիանին այցելեց Ծիծեռնակաբերդ

Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան Ռուդոլֆ Ջուլիանին այցելեց Ծիծեռնակաբերդ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան, Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանին հոկտեմբերի 22-ին այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ: Ջուլիանին ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և, ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի, ծառատունկ իրականացրեց հուշահամալիրի հարակից տարածքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`թանգարան-ինստիտուտում շրջելուց և Հայոց ցեղասպանության պատմությանը ծանոթանալուց հետո նա գրառում կատարեց  թանգարան-ինստիտուտի հուշամատյանում.

«Հայոց ցեղասպանությունը չպետք է մոռացվի, քանի որ դա կնշանակի, որ մեր դարաշրջանում նմանատիպ սարսափելի ահաբեկչական գործողություները կարող են հնարավոր դառնալ նաև ապագայում: Ցեղասպանության ճանաչումը կօգնի կանխարգելել նման անմարդկայնությունը հետագայում:

Աստված լուսավորի բոլոր նրանց հոգիները, ովքեր զոհվել են, թող նրանք հանգչեն խաղաղությամբ»:

Լրագրողների հետ կարճ զրույցում անդրադառնալով ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանությունն ընդունելուն` նա ասաց, որ Ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ինքը այստեղ չէ որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան: «Ես այստեղ եմ որպես մասնավոր անձ: Այնպես որ այդ հարցի մասին եզրակացություն անելը վարչակազմի գործն է»,-ընդգծեց Ջուլիանին:

Խոսելով հայ-ամերիկյան կապերի մասին` Թրամփի անձնական իրավաբանը շեշտեց, որ այդ հարցը երկու կառավարությունների գործն է: «Ես այստեղ եմ, որպես մասնավոր անձ, որ ինֆորմացիա ստանամ որոշ փաստերի մասին: Առաջին անգամ եմ Հայաստանում և շատ լավ եմ ճանաչում Ամերիկայի հայկական համայնքը»,-եզրափակեց նա:

Ռուդոլֆ Ջուլիանին Հայաստան է ժամանել Ռուսաստանի հայերի միության  նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի հրավերով Եվրասիական համագործակցության միջազգային համաժողովին մասնակցելու համար:

Ջուլիանին հայտնի է նաև որպես Թրամփի ոչ պաշտոնական խորհրդական կիբերանվտանգության գծով:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Բիզնես Արմենիա հիմնադրամի աջակցությամբ 2018 թվականի հոկտեմբերի 22-24-ը Երևանում անցկացվում է ԵԱՏՄ տարածաշրջանում խոշորագույն ամենամյա գործարար միջոցառումը՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը։ «Եվրասիական շաբաթն» ուղղված է ԵԱՏՄ գործարարների միջև արդյունավետ կապերի զարգացմանը, երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների խթանմանը։

Գործարար համաժողովին նախատեսվում է ԵԱՏՄ-ից շուրջ 2500 և երրորդ երկրներից շուրջ 250 ընկերությունների մասնակցություն։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]