Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գիտնականները նշել են այն մթերքները, որոնք պաշտպանում են տեսողության կորստից

Գիտնականները նշել են այն մթերքները, որոնք պաշտպանում են տեսողության կորստից

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիտրատներով հարուստ բանջարեղենի ամենօրյա գործածումը նվազեցնում Է տեսողության կորստի վտանգը: Ինչպես հայտնել Է MedicalXpress-ը, այս եզրակացությանն Է հանգել Ուեսթմիդի բժշկական հետազոտությունների ինստիտուտի գիտնականների խումբը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հետազոտությանը, որը տեւել Է 15 տարի, մասնակցել են Ավստրալիայի՝ 49-ից բարձր տարիքի ավելի քան երկու հազար բնակիչներ:

Պարզվել Է, որ այն մարդկանց մոտ, ովքեր ամեն օր գործածել են 100-ից մինչեւ 142 միլիգրամ նիտրատներով հարուստ բանջարեղեն, օրինակ՝ ճակնդեղ, սպանախ կամ կանաչ սալաթ, 35 տոկոսով քիչ են ախտորոշել մակուլոդիստրոֆիա: Մակուլոդիստրոֆիան դեղին բծի քայքայումն Է, որի դեպքում մահանում են ցանցաթաղանթի բջիջները սնուցող անոթները: Հենց այս հիվանդությունն Է տարեց մարդկանց մոտ կուրության առավել տարածված պատճառներից մեկը: Ավելի վաղ գիտնականները պարզել են, որ շաբաթական գոնե մեկ անգամ ցիտրուսեղենի գործածումը կօգնի աչքի ցանցաթաղանթը պաշտպանելու կազմափոխությունից եւ, որպես հետեւանք՝ աչքի հետ կապված խնդիրներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]