Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մհեր Գրիգորյանն անհնար է համարում ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորումից արդյունքներ չստանալը

Մհեր Գրիգորյանն անհնար է համարում ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու 
ձևավորումից արդյունքներ չստանալը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը կարևորում է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը, որը սկիզբ է դնում գործընթացին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի պլենար նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը նախ հիշեցրեց, որ Իրանի հետ համաձայնագիրը, թեև ժամանակավոր է, սակայն դա չի նշանակում, որ այն ժամանակավոր էլ մնալու է. գործընթացը  մեկնարկային փուլում է և շարունակում է զարգանալ: «Մենք սրանով Հայաստանի միջոցով 80 միլիոն բնակչությամբ հսկայական շուկա դուրս գալու հնարավորություն ենք ստանում: Սրանից ինչ-որ արդյունք չստանալն ուղղակի անհնար է»,- նշեց Մհեր Գրիգորյանը:

Նա նաև հավելեց, որ Հայաստանն ունի առևտրի GSP+  համակարգ, GSP արտոնյալ ռեժիմներ ունի Կանադայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի: «Ես կարծում եմ, որ այս ամենը ճիշտ համատեղելու դեպքում մենք       կարող ենք հսկայական արդյունքներ ստանալ: Ես ենթադրում եմ, որ ԵԱՏՄ անդամ երկրների գործարար համայնքները սա անպայման հաշվի կառնեն և արդյունքում կօգտագործեն ինչպես առևտրային արբիտրաժի ձևաչափով, այնպես էլ երկկողմ հարաբերությունների ձևաչափով»,- ասաց Գրիգորյանը:

Նա հավելեց, որ Հայաստանի և Իրանի սահմանին ստեղծվել է հայ-իրանական համատեղ ազատ տնտեսական գոտի, որը նույնպես արդյունքներ է տալիս: «Մենք այս ամենին մշտապես կհետևենք և կտեսնենք, թե ինչ ուղղություններով է պետք բարձրացնել զարգացման, խոչընդոտների, գործընթացների պարզեցման  և այլ հարցեր»,- նշեց նա:

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը կարծիք հայտնեց, որ մինչև տարեվերջ, երբ կավարտվի համաձայնագրի վավերացումը, գործընթացը կսկսվի: «Բնականաբար, դրանից կսկսի օգտվել հայկական բիզնեսը, իսկ հետո ենթադրում եմ, որ ակտիվորեն կմիանա նաև Միության բիզնես հանրությունը»,- ընդգծեց նա:

Մհեր Գրիգորյանն ընդգծեց, որ հարաբերությունների այդ մակարդակում մեծ է և՛ արտահանման, և՛ ներմուծման ներուժը: Նա շեշտել է, որ հիմնական արդյունքները պետք է ստանալ ոչ միայն Եվրասիական տնտեսական միության և Իրանի երկկողմ հարաբերությունների արդյունքում, այլ նաև համատեղ բիզնես մոդելների միջոցով, որոնք Միությունը կկապեն Եվրոպայի հետ, Իրանի հետ և այլն:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]