Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը հաղթանակներով են մեկնարկել Այլ օֆ Մեն մրցաշարում

Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը հաղթանակներով են մեկնարկել Այլ օֆ Մեն մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքակաի անդամներ Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը մեկնարկեցին Միացյալ Թագավորության մեն կղզում անցկացվող Այլ օֆ Մեն միջազգային խոշոր մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մասնակիցների թվում է Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը, ինչպես նաև ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը: Մրցաշարում կայացել են մեկնարկային առաջին երկու տուրերի պարտիաները: Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը և Սամուել Սևյանը տոնել են 2-ական հաղթանակ և ընթանում են առաջատարների խմբում: Այսօր կայանալիք 3-րդ տուրում Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը կմրցեն միմյանց դեմ, իսկ Հրանտ Մելքումյանի մրցակիցը կլինի Պավել Տրեգոըբովը:

Մրցաշարին մասնակցում են 37 երկրների 165 շախմատիստ, այդ թվում՝ 75 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Լևոն Արոնյանը: Բացի Արոնյանից մրցաշարի մասնակիցների թվում են աշխարհի նախկին չեմպիոններ Վիշվանաթան Անանդը և Վլադիմիր Կրամնիկը, հանրահայտ գրոսմայստերներ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Ալեքսանդր Գրիշչուկը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]