Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քրեորեն հետապնդելի արարք թույլ տված ցանկացած անձ կկանգնի դատարանի առաջ.Նիկոլ Փաշինյան

Քրեորեն հետապնդելի արարք թույլ տված ցանկացած անձ կկանգնի դատարանի 
առաջ.Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում հնարավոր է լինեն անձինք, ովքեր Հանրապետականի հետ առնչվել են: «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Օրինակ, Ֆելիքս Ցոլակյանը նախարար նշանակվեց: Մենք պետք է փորձենք պրոֆեսիոնալ մարդկանց ճանապարհը չփակել: Սերժ Սարգսյանն ինչպես էր երկար տարիներ պահպանում իշխանությունը: Եթե այդ կտրվածքով նայենք, ապա կտեսնենք, որ հիմնականում պրոֆեսիոնալներին ներգրավելով: Ընդ որում, ներգրավելով՝ չեն ասել, եկեք գնանք երկիրը թալանենք: Ասել են հանուն ազգի, պետության այս ծառայությունը պետք է ստանձնել: Հետագայում ասվել է այս մի բանը մի նկատեք, հետո այն մի բանը մի նկատեք, ու ինչ-որ մի ժամանակ անց այդ անձինք ֆիքսել են, որ մինչև գոտկատեղ խրված են ինչ-որ պրոցեսի մեջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ քրեորեն հետապնդելի արարք թույլ տված  ցանկացած անձ կկանգնի դատարանի առաջ:

«Էլի եմ ասում, կլինեմ ես, կլինի որևէ պաշտոնյա, կլինի Հունան Պողոսյանը, եթե պարզվի որ ինչ-որ քրեորեն հետապնդելի արարք է թույլ տվել, ապա նա կկանգնի դատարանի առաջ: Կապանի հանրահավաքում ասացի, որ իմ բարեկամ Շանթ Հարությունյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ հարց եմ տվել Հունան Պողոսյանին, ստացել եմ պատասխան, որն ինձ բավարարել է: Ես ուրախ եմ, որ դրանից հետո հրապարակվեց Շահեն Հարությունյանի հարցազրույցը, որտեղ նա ասում է, որ Հունան Պողոսյանն իրականում չի հարվածել: Այս թեման դուրս եկավ, կարող ենք մյուս թեմաներին էլ նայել: Բացառում եմ, որ խոչընդոտ լինի և մենք ճշմարտությունը պարզելու ճանապարհին կանգ առնենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները Սյունիքում փակել ճանապարհը:

«Տեսնում եք, միակուսակցական դիկտատուրան այնքան էլ ռեալ թեմա չէ, որի մասին խոսում են: Մեր կուսակցությունը ժողովրդավարական է և մարդիկ իրենց տեսակետները հայտնելու իրավունք ունեն»,-հավելեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]