Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բելգիայի օդուժը կվերազինեն F-35 կործանիչներով. Belga

Բելգիայի օդուժը կվերազինեն F-35 կործանիչներով. Belga

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի կառավարությունը որոշում Է կայացրել թագավորության ռազմաօդային ուժերի վերազինման հմար ԱՄՆ-ից գնել հինգերորդ սենդի F-35 Lightning II կործանիչներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Belga գործակալությունը:

Միացյալ Նահանգների Lockheed Martin կոնցեռնը (F-35 Lightning II-ի արտադրողը) եւ Մեծ Բրիտանիայի BAE Systems-ը (Eurofighter Typhoon կործանիչը) 2018 թվականի փետրվարին դարձան նոր սենդի կործանիչ-ռմբակոծիչներով Բելգիայի ռազմաօդային ուժերի վերահանդերձման հայտամրցույթի միակ մասնակիցները: Խոսքը վերաբերում Է F-16 կործանիչների համակազմի փոխարինմանը, որոնք Բելգիայի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ Էին 1980-ական թվականների սկզբից:

34 նոր կործանիչ-ռմբակոծիչների գնման եւ սպասարկման համար Բելգիայի կառավարությունը, զանգվածային լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ պլանավորում Է ընդհանուր առմամբ տրամադրել 15 միլիարդ եվրո: «Մի քանի կառավարական աղբյուրների տվյալներով՝ որոշումն արդեն ընդունվել Է հօգուտ F-35-ի»,- ասված Է հաղորդագրության մեջ: Գործակալությունը նշում Է, որ նախարարների կաբինետն այժմ «պատրաստում Է ձեւակերպումը, որպեսզի բացատրի այդ որոշումը», որն ընդունվել Է ոչ եվրոպական նախագծի օգտին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]