Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բիզնես միջավայրի բարելավման ռուսաստանյան փորձը հետաքրքիր կլինի ԵԱՏՄ գործընկերների համար. ՌԴ ֆինանսների նախարար

Բիզնես միջավայրի բարելավման ռուսաստանյան փորձը հետաքրքիր կլինի ԵԱՏՄ 
գործընկերների համար. ՌԴ ֆինանսների նախարար

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ձևավորել է ճանապարհային քարտեզներ՝ ազգային արդյունաբերության ձևավորման նախաձեռնությամբ հանդես գալու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին Երևանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի պլենար նիստի ընթացքում այս մասին հայտնեց Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:

«Այս նախաձեռնությունները նպատակ ունեն օգնել իրականացնել այն առանցքային միջոցառումները, որոնք թույլ կտային մեզ հանդես գալ ազգային արդյունաբերության ձևավորման նախաձեռնությամբ: Դրա շրջանակում մշակվել է 12 ճանապարհային քարտեզ, որպեսզի հնարավոր լինի լուծել այն ստանդարտների խնդիրները, որոնցում մենք հետ էինք  համաշխարհային լավագույն պրակտիկայից: Մենք այս աշխատանքն արել ենք այն բանից հետո, երբ «Ռազմավարական նախաձեռնությունների» կենտրոնը գործարար միջավայրում հարցումներ իրականացրեց: Այսօր մենք ունենք որոշակի ուղղություններ, օրինակ՝ գրանցումը, միացումը հաղորդակցության կամ ենթակառուցվածքների ուղիներին, շինթույլտվության ստացումն ու մի շարք այլ ոլորտներ: Մենք արդեն մտել ենք աշխարհի լավագույն 20-յակ, բացի դրանից մենք այս փորձը տարածում ենք շրջանների վրա, որովհետև բիզնեսն աշխատում է նաև մարզերում: Այդ ընդհանուր աշխատանքից է ձևավորվում ընդհանուր պատկերը գործարարության մասին կոնկրետ երկրներում: Վերջին տարիներին մենք մեր տարածաշրջանների հետ մշակել ենք համանման նախաձեռնություններ և մշտադիտարկում ենք Ռուսաստանում և տարբեր սուբյեկտներում ձևավորվող վիճակը»,- ասաց Սիլուանովը:

Նրա խոսքով՝ ցանկացած պետություն ձգտում է բիզնեսի համար ձևավորել հարմարավետ աշխատանքային պայմաններ: Ռուսաստանը մոտ 6 տարի առաջ դիմել է Համաշխարհային բանկին՝ ներառվելու Doing business վարկանիշին:

«2012 թվականին Համաշխարհային բանկի այդ վարկանիշում ՌԴ-ն 120-րդ տեղում էր: Դրանից հետո խնդիր դրվեց ավելի բարելավել գործարար միջավայրը և ձեռնարկատիրական գործունեության պայմանները: Արդյունքում ձեռնարկատիրական միջավայրը Ռուսաստանում բարելավվեց, ինչն ընդունում են բոլոր գործարարները: Կարծում եմ՝ ցանկացած խնդիր լուծվում է տեխնոլոգիապես: Մենք վերլուծել ենք բոլոր այն դիրքերը, որոնցում մենք հետ էինք մնում միջազգային լավագույն ստանդարտներից և այն հանձնարարականներից ու առաջարկություններից որոնք ներկայացնում է Համաշխարհային բանկը կազմակերպության անդամ պետություններին»,- ասաց ՌԴ ֆինանսների նախարարը:

Սիլուանովը վստահություն հայտնեց, որ այս փորձը հետաքրքիր կլինի ԵԱՏՄ գործընկերների համար:

«Մենք հիմա ընդունել ենք ԵԱՏՄ ընդհանուր մաքսային օրենսգիրքը: Որքան շատ իրավական փաստաթղթեր ունենանք՝ նորմատիվ իրավական ակտերի տեսքով, որոնք նաև արտացոլում են լավագույն պրակտիկան, որը ձևավորվել է ամբողջ աշխարհում, այնքան ավելի լավ պայմաններ կստեղծվեն և մեր բնակիչներն ավելի լավ կապրեն»,- եզրափակեց Անտոն Սիլուանովը:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]