Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ պետք է դուրս գալ այն տրամաբանությունից, որ գործող վարչապետն է որոշում, թե ով անցնի խորհրդարան

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ պետք է դուրս գալ այն տրամաբանությունից, որ գործող 
վարչապետն է որոշում, թե ով անցնի խորհրդարան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետք է դուրս գալ այն տրամաբանությունից, որ գործող վարչապետն ու իշխանությունները որոշում են՝ ով անցնի խորհրդարան, ով չանցնի, կամ ով լինի ընդդիմություն: «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ՀՀԿ-ին համարո՞ւմ է ընդդիմություն, թե՞ ոչ:

«Ուրախ եմ, որ Հանրապետականի համար ընդդիմադիր գործունեության իդեալի եմ վերածվել, որին նրանք ուզում են նմանվել. իհարկե, սա հումոր է: Պետք է սովորենք նրան, որ քաղաքացիներն են սուբյեկտը, ովքեր պետք է պատասխանեն այդ հարցերին՝ իրենց քվեների ու վերաբերմունքի միջոցով »,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողների խնդրանքով, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև խորհրդարան քաղաքական ուժերի անցողիկ շեմի նվազեցմանն ուղղված քննադատություններին:

« Մի կողմից ասում են՝ «վայ, ահազանգ, Հայաստանում միակուսակցական դիկտատուրա է հաստատվում», մեկ էլ ասում են, թե «Կապանում միակուսակցական դիկտատուրան պարտվեց, ուրեմն վերջ, ամեն ինչ քանդ ու քար եղավ», նաև ասում են, թե «վայ վտանգ կա, որ անցողիկ շեմի իջեցմամբ խորհրդարանում ուրիշ ուժեր էլ կլինեն»: Հիմա ի՞նչ ենք ուզում, ժողովուրդ ջան, եկեք կողմնորոշվենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]