Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արմեն Աշոտյանը նախորդ իշխանության տապալման պատճառներից է համարում իրենք իրենց կեղծելը

Արմեն Աշոտյանը նախորդ իշխանության տապալման պատճառներից է համարում իրենք 
իրենց կեղծելը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական կուսակցության իշխանության տապալման պատճառներից մեկն այն էր, որ երբեմն իրենք իրենց կեղծում էին, ասում բաներ, որոնց հետ հոգու խորքում համաձայն չէին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ-ում լրագրողերի հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Ավելի վաղ Աշոտյանը նշել էր, որ Ընտրական օրենսգիրքը 24-ժամյա ռեժիմում ընդունելը սխալ է համարում. ի պատասխան լրագրողները դիտարկում արեցին՝ հիշեցնելով, որ նախորդ իշխանության ժամանակ նախագծեր էին բերվում ԱԺ և հապճեպ ընդունվում:

«Իմ որոշ գործընկերներ բաներ են ասում, ովքեր, վստահ եմ, այդպես չեն մտածում: Գուցե մեզ են նմանակում, բայց շատ արագ սովորեցին մեր սխալները: Մի կեղծեք ձեզ: Իշխանության տապալման մեր սխալներից մեկն էլ դա էր, որ մենք մեզ երբեմն կեղծում էինք, ասում էինք բաներ, որոնց հետ հոգու խորքում համաձայն չէինք»,-ասաց Աշոտյանը:

Նա իշխանության ներկայացուցիչներին հորդորեց չկրկնել այն սխալները, որոնց պատճառով Հանրապետական կուսակցությունը քաղաքական ճգնաժամի մեջ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]