1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ամերիկացիները ռեկորդային հետաքրքրություն են դրսեւորում միջանկյալ ընտրությունների նկատմամբ. հարցում

Ամերիկացիները ռեկորդային հետաքրքրություն են դրսեւորում միջանկյալ ընտրությունների նկատմամբ. հարցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացիները ռեկորդային հետաքրքրություն են ցուցաբերում ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հարցման՝ հոկտեմբերի 21-ին հրապարակված արդյունքները, որը համատեղ անցկացրել են The Wall Street Journal թերթը եւ NBC հերուստաալիքը: Ստացված տվյալների համաձայն, Հանրապետական կուսակցության կողմնակիցների թվից հարցման մասնակիցների 68 տոկոսը եւ Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների 72 տոկոսը հայտարարել են, որ շատ են հետաքրքրված ընտրություններով:

Ինչպես ընդգծում են մասնագետները, ավելի վաղ The Wall Street Journal- ի եւ NBC-ի նմանօրինակ սոցիոլոգիական հետազոտությունների ողջ պատմության ընթացքում, որոնք անցկացվում են 2006 թվականից, այսչափ բարձր ցուցանիշներ չեն արձանագրվել: Հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքների համաձայն, որը թերթի եւ հեռուստաալիքի կողմից անցկացվել Էր 2014 թվականի հոկտեմբերին, միջանկյալ ընտրություններից առաջ, դրանց նկատմամբ մեծ հետաքրքրություն Էին ցուցաբերում հանրապետականների 59 տոկոսը եւ դեմոկրատների 47 տոկոսը: Բացի այդ, հարցումը ի հայտ Է բերել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշի աճը մինչեւ առավել բարձր ցուցանիշ այն պահից ի վեր, երբ The Wall Street Journal- ը եւ NBC-ն սկսել են գնահատել նրա ժողովրդականությունը 2017 թվականին երդմնակալության արարողությունից հետո:

Հարցվածների առնվազն 47 տոկոսը հայտնել Է, որ դրականորեն Է վերաբերվում Թրամփի աշխատանքին ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի պաշտոնում, բացասաբար՝ 49 տոկոսը: Հարցման մնացած մասնակիցների չեն պատասխանել: 2017 թվականի հոկտեմբերին, օրինակ, թերթի եւ հեռուստաալիքի հետազոտության արդյունքների համաձայն, միայն 38 տոկոսն Էր հավանություն տալիս նախագահ Թրամփի գործունեությանը: Հակառակ կարծիքին Էր 58 տոկոսը: Հարցումն անցկացվել Է հեռախոսով հոկտեմբերի 14-ից մինչեւ 17-ն ընկած ժամանակահատվածում: Դրան մասնակցել են ձայնի իրավունք ունեցող 900 չափահաս ամերիկացիներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]