Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին հաղթանակ է ակնկալում. Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանական 
ընտրություններին հաղթանակ է ակնկալում. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ակնկալում է, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին հաղթանակ կտանի: «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա շուտ է ակնկալվող թվերի մասին խոսելը, սակայն դա չի նշանակում, որ մենք հայտ չենք ներկայացնելու: Մենք ակնկալում ենք, որ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ կտանենք, ժողովուրդը վստահության քվեն մեզ կտա: Միևնույն ժամանակ, ուզում եմ ընդգծել, որ մեր խնդիրը չի եղել և չի լինելու իշխանությունը պահելը: Մենք Հայաստանում իշխանություն չունենք, Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողների խնդրանքով անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ հնչող քննադատություններին, փոփոխությունները կարճ ժամկետում իրականացնելուն՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երբ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները պարզեցման ուղղությամբ են, ապա այստեղ ժամանակի խնդիր չկա:

«Մեր գործող Ընտրական օրենսգիրքն ընդունվեց գործող ընթացակարգերի էական բարդացմամբ, ժամանակ էր պետք, որ մարդիկ դրանք ընկալեն, ըմբռնեն: Նույնիսկ այդ պարագայում ընտրությունների ժամանակ որոշ հարցեր էին առաջանում: Այս պարագայում ամեն ինչ գնում է պարզեցման ուղղությամբ, չեմ կարծում, որ այդ քննադատությունները արտահայտում են իրականությունը»,-ասաց նա:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]