Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նաիրա Զոհրաբյանը խմբակցություններին հորդորում է չխոչընդոտել Ընտրական օրենսգրքի ընդունմանը

Նաիրա Զոհրաբյանը խմբակցություններին հորդորում է չխոչընդոտել  Ընտրական 
օրենսգրքի ընդունմանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը մյուս խմբակցություններին հորդորեց գնալ կոնսենսուսի և թույլ տալ, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթն ընդունվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Զոհրաբյանը նման տեսակետ հայտնեց բարեփոխումերի փաթեթի առաջին ընթերցմանը ԱԺ-ում:

«Երկրում ստեղծված է ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակ: Դեկտեմբերին պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հիմա պետք է լինենք կամ խոհեմ, կամ ոչ, այլ ընտրություն չկա: Կամ մենք գնում ենք նոր Ընտրական օրենսգրքով, որն էականորեն բարելավում է  ընտրական ընթացակարգերը, կամ դուք գնում եք սաբոտաժի ճանապարհով և ընտրությունների գնալու ենք հին Ընտրական օրենսգրքով: Ես հորդորում եմ մյուս խմբակցություններին գնալ խոհեմության ճանապարհով, գնալ քաղաքական կոնսենսուսի»,-ասաց Զոհրաբյանը:

Անդրադառնալով որոշ խմբակցությունների դիտարկմանը, թե իրենց Ընտրական օրենսգրքին ծանոթանալու ժամանակ չեն ունեցել՝ Զոհրաբյանը նշեց՝ ինքն ու իր ընկերները աշխատանքային խմբի անդամ են և ամռանն այն քննարկել են հանգամանորեն: Դրանից հետո Կառավարության հետ քննարկումերի արդյունքում ավելացվել են մի քանի դրույթներ, որոնք բարելավում են ընտրական համակարգը:

«Կոչս բարեկամական է՝ գնալ քաղաքական բարեկամության ճանապարհով, թույլ տալ, որ Ընտրական օրենսգիրքն ընդունվի, որ առաջիկա ընտրություններն անցկացվեն շատ ավելի քաղաքական, բարելավված օրենսգրքով, քան նրանով, որն ապաքաղաքականացրեց նախորդ խորհրդարանական ընտրությունները»,-եզրափակեց Զոհրաբյանը: 

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 16-ի նիստում հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին: Այնուհետև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը փաթեթի վերաբերյալ քննարկումները շարունակել են ԱԺ խմբակցությունների հետ, լսել նրանց առաջարկները: ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ին հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքում և հարակից նախագծերի փաթեթում փոփոխությունների նախագծին: Դրանից հետո Վենետիկի հանձնաժողովը ևս հայտարարություն էր ընդունել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծերի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես նշվել էր, որ առաջարկվող փոփոխությունները լեգիտիմ նպատակներ են հետապնդում և հիմնականում դրական են: Ընտրական օրենսգրքի առաջարկվող բարեփոխումներով ռեյտինգային ընտրակարգից անցում է կատարվում համամասնական ընտրակարգի, խորհրդարանի անցողիկ շեմը նվազեցվում է մեկ տոկոսով, կրճատվում է ընտրական գրավը: Ընտրությունների արդյունքում խորհրդարան կանցնեն չորս քաղաքական ուժեր:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]