Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գենադի Սվիդերսկին առաջարկում է հրաժարվել ազգային արտադրողին ԵԱՏՄ առաջարկածից ավելի լավ պայմաններ տալու գայթակղությունից

Գենադի Սվիդերսկին  առաջարկում է հրաժարվել ազգային արտադրողին ԵԱՏՄ 
առաջարկածից ավելի լավ պայմաններ տալու գայթակղությունից

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի  Հանրապետության  արդյունաբերության  նախարարի առաջին տեղակալ Գենադի Սվիդերսկին կարծում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները պետք է հրաժարվեն ազգային արտադրողների համար Միության առաջարկած պայմաններից ավելի լավ պայմաններ ստեղծելու գայթակղությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գենադի Սվիդերսկին նման կարծիք հայտնեց Երևանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի պլենար նիստի ընթացքում:  «Միշտ կա ազգային արտադրողին տալ ավելի լավ պայմաններ, քան ԵԱՏՄ-ի պայմաններն են: Այս գայթակղությունից բոլորս պետք է փորձենք հրաժարվել, որովհետև, երբ մենք հավասար պայմաններ ենք տալիս և բոլորս իրականացնում ենք նույն չափանիշները,  դա ընդլայնում է արտադրողականությունը, իսկ ամենակարևորը՝ բիզնեսին վստահություն է տալիս, որ ամեն ինչ կայուն է ու երկարաժամկետ»,- ասաց նա:

Բելառուսի արդյունաբերության նախարարի առաջին տեղակալն ընդգծեց, որ բիզնեսի համար ամենակարևորը հենց կայունությունն ու երկարաժամկետ հեռանկարն են: Նա հույս հայտնեց, որ «Եվրասիական շաբաթ» համաժողովը հնարավորություն կտա, որպեսզի որոշ խոչընդոտներ հաղթահարվեն, ինչը հնարավորություն կտա բարձրացնել վստահությունն ու աշխատանքի արդյունավետությունը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]