1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մասքը հայտնել Է Լոս Անջելեսի տակ ստորգետնյա տրանսպորտային թունելի բացման օրը

Մասքը հայտնել Է Լոս Անջելեսի տակ ստորգետնյա տրանսպորտային թունելի բացման օրը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) տակ ստորգետնյա թունելը, որը գործարար Իլոն Մասքը մտահղացել Է որպես վերգետնյա տրանսպորտի եւ մետրոյի այլընտրանք, գրեթե պատրաստ Է շահագործման եւ կսկսի աշխատել դեկտեմբերի 10-ին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Մասքը հայտնել Է Twitter-ում:

«Առաջին թունելը գործնականում պատրաստ Է: Կբացվի դեկտեմբերի 10-ին»,- գրել Է Մասքը: Մասքը The Boring Company-ի ստեղծման մասին հայտարարել Էր նախանցյալ տարվա դեկտեմբերին, 2017 թվականի հունվարին ընկերությունը Է ձեռք Է բերել հորատ եւ սկսել կառուցել թունել այն ցանցի ստեղծման նախագծի շրջանակներում, որը կոչված Է հեռանկարում ընդգրկելու ամբողջ Լոս Անջելեսը: Այս տարվա հունիսին ընկերությունն ավարտել Է ավելի քան 4,3 կիլոմետր երկարությամբ հատվածի բացումը եւ կառուցումը:

Թունելի շահագործման սկսվելուց հետո, Մասքի խոսքով, առաջնահերթությունը կտրվի հետիոտներին եւ հեծանվորդներին: Ըստ որում արտոնյալ շրջանի ավարտից հետո այդ համակարգում երթեւեկության արժեքը ցածր կլինի ավտոբուսի տոմսի գնից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]