Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արտակ Զեյնալյանը ԸO-ն արագ ընդունելու կառավարության նախաձեռնությունը հիմնավորում է երկրում ֆորսմաժորային իրավիճակով

Արտակ Զեյնալյանը ԸO-ն արագ ընդունելու կառավարության նախաձեռնությունը 
հիմնավորում է երկրում ֆորսմաժորային իրավիճակով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի արագ ընդունման կառավարության նախաձեռնությունը պայմանավորված է երկրում ստեղծված ֆորսմաժորային իրավիճակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ-ում նախագծի ընդունման նպատակով գումարված արտահերթ նիստում այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հետաքրքրվեց՝ նորմալ է համարում արդյոք, որ նախագիծն ընդունվի հապշտապ ռեժիմով: Նա առաջարկեց, որ երկրորդ ընթերցումն արվի վաղը,  քանի որ քննարկելու շատ հարցեր է տեսնում:

«Բնականոն պայմաններում կհամաձայնվենք Ձեզ հետ, որ ցանկացած իրավական ակտ երկար քննարկվի, մտքերը խմորվեն և ընդունվի հնարավորինս անթերի տեսքով: Սակայն երկրում իրավիճակը ֆորսմաժորային է, և այս համատեքստում է, որ այսպիսի լուծում է առաջարկվել: Երկրում ֆորսմաժորային իրավիճակ է, դրա համար կառավարությունն այսպիսի լուծում է առաջարկում»,-ասաց Զեյնալյանը:

Կառավարություն առաջարկել է  նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամյա ռեժիմում անցկացնել երկրորդ ընթերցումը: Գրավոր առաջարկներ ուղարկելու համար առաջարկվել է երեք ժամ:

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 16-ի նիստում հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթինԱյնուհետև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ՀՀ արդարադատության նախարարի  պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը փաթեթի վերաբերյալ քննարկումները շարունակել են ԱԺ խմբակցությունների հետ, լսել նրանց առաջարկները: ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ին հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքում և հարակից նախագծերի փաթեթում փոփոխությունների նախագծինԴրանից հետո Վենետիկի հանձնաժողովը ևս հայտարարություն էր ընդունել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծերի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես նշվել էր, որ առաջարկվող փոփոխությունները լեգիտիմ նպատակներ են հետապնդում և հիմնականում դրական են:

Ընտրական օրենսգրքի առաջարկվող բարեփոխումներով ռեյտինգային ընտրակարգից անցում է կատարվում համամասնական ընտրակարգի, խորհրդարանի անցողիկ շեմը նվազեցվում է մեկ տոկոսով, կրճատվում է ընտրական գրավը: Ընտրությունների արդյունքում խորհրդարան կանցնեն չորս քաղաքական ուժեր:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]