1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կոնգրեսականները կոչ են արել Թրամփին՝ Մեթիսին թողնել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում

Կոնգրեսականները կոչ են արել Թրամփին՝ Մեթիսին թողնել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներն անհանգստացած են պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի հնարավոր մոտալուտ պաշտոնաթողության վերաբերյալ հաղորդագրություններից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին գրել Է The Hill հրատարակությունը: Սենատի զինված ուժերի գործերի կոմիտեում դեմոկրատների ղեկավար Ջեկ Ռիդը նշել Է, որ այդ պաշտոնաթողությունը «խիստ անտեղի կլիներ եւ կհարվածեր ազգային անվտանգությանը»:

Նրա կարծիքով՝ Կոնգրեսի մյուս անդամները նույնպես հավանություն չեն տալիս Մեթիսի պաշտոնաթողության գաղափարին: Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի գործերի կոմիտեի անդամ դեմոկրատ Ադամ Սմիթը գտնում Է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում Մեթիսի գտնվելը օգուտ Է բերում ԱՄՆ-ին:

«Ինչպես երեւում Է, նա կարողանում Է աշխատել նախագահի հետ՝ զսպելով նրա վատագույն հակումները»,-հայտարարել Է նա The Hill-ին: Երկու կուսակցություններից կոնգրեսականներն անհանգստացած են այն բանից, որ, փոխարինելով Մեթիսին, նախագահը կարող Է խախտել ուժերի հավասարակշռությունն իր վարչակազմում: Մեթիսը, ինչպես համարվում Է, չափավոր դիրք Է բռնում մի ամբողջ շարք միջազգային հարցերում՝ ի տարբերություն, օրինակ, Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]