Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախագահ Սարգսյանը Ժնևում կմասնակցի Համաշխարհային ներդրումային համաժողովին և Crans Montana միջազգային ֆորումին

Նախագահ Սարգսյանը Ժնևում կմասնակցի Համաշխարհային ներդրումային 
համաժողովին և Crans Montana միջազգային ֆորումին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 22-ից 25-ը աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD) երկամյա պարբերականությամբ կազմակերպվող վեցերորդ Համաշխարհային ներդրումային համաժողովին (World Investment Forum 2018), որն այս տարի անցկացվում է «Ներդրումներ՝ հանուն կայուն զարգացման» խորագրով: 

Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթով hանդես կգա համաժողովի շրջանակում կայանալիք Գլոբալ առաջնորդների վեհաժողովում:

Նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում կմասնակցի նաև «Crans Montana» միջազգային հեղինակավոր ֆորումի 20-րդ տարեկան նստաշրջանի բացմանը և տեղական ու գլոբալ անվտանգության խնդիրներին նվիրված քննարկումներում հանդես կգա որպես գլխավոր բանախոս:

Crans Montana Forum-ը միջազգային համագործակցությունը խրախուսող ազդեցիկ հարթակ է, որի տարեկան միջոցառումներին, ավելի քան 100 երկրի առանցքային դերակատարներ, ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկում են սոցիալական, տնտեսական խնդիրներ, անվտանգության հետ կապված կարևորագույն հարցեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]