1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նորվեգիայում մահացել Է Հիտլերի՝ ատոմային ռումբի արտադրության պլանները խափանած դիվերսանտը

Նորվեգիայում մահացել Է Հիտլերի՝ ատոմային ռումբի արտադրության պլանները խափանած դիվերսանտը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 21-ին 99 տարեկան հասակում վախճանվել Է նորվեգացի Յոահիմ Ռենեբերգը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մարտնչել Է հիտլերյան կոալիցիայի դեմ: Ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը, Ռենեբերգը մասնակցել Է այն գործարանի ոչնչացման գործողությանը, որը ծանր ջուր կամ դեյտերիումի օքսիդ Էր (D2O) արտադրում՝ նյութ, որը կարող Էր կիրառվել ատոմային ռումբի արտադրության համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ Ռենեբերգը 23 տարեկան Էր, երբ 1943 թվականին նրան ուղարկեցին մասնակցելու «Գաներսայդ» գործողությանը, որի ընթացքում խմբի մասնակիցները Նորվեգիայի Վեմորկում ներթափանցեցին Norsk Hydro ընկերության տարածք եւ ոչնչացրեցին ծանր ջրի արտադրության գործարանը: Դա գործարանը ոչնչացնելու դիվերսանտների երկրորդ փորձն Էր. առաջին խումբը բռնվել եւ մահապատժի Էր ենթարկվել՝ նույնիսկ չհասցնելով ներթափանցել ձեռնարկության տարածք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]