Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արարատի մարզի վեց համայնքներում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ

Արարատի մարզի վեց համայնքներում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ

ԱՐՏԱՇԱՏ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Զանգակատուն, Լուսաշող, Նոր Կյանք, Դալար, Վերին Դվին եւ Հովտաշեն համայնքներում հոկտեմբերի 21-ին տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնցից չորսում՝ արտահերթ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թիվ 13 Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովիկ Գասպարյանը տեղեկացրեց, որ Զանգակատուն համայնքում ընտրելու իրավունք ունեցող 914 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել են 685-ը:

Հովիկ Կարապետյանի օգտին է քվեարկել 401 քաղաքացի, Արմեն Մանուկյանի օգտին՝ 251, Արշավիր Պետրոսյանի օգտին՝ 28: Անվավեր քվեաթերթիկների թիվը 5 է: Լուսաշող համայնքում, որտեղ ընտրությանն իրավունք ունեին մասնակցելու 415 քաղաքացիներ, իրենց քաղաքացիական պարտքն է կատել 336-ը: Արա Սաֆարյանի օգտին քվեարկել է 127 քաղաքացի, Արսեն Ալեքսանյանի օգտին՝ 115 եւ Գոռ Գրիգորյանի օգտին՝ 85: Անվավեր քվեաթերթիկների թիվը 9 է: Արտահերթ ընտրություններ ընթացող Նոր Կյանք համայնքում 1987 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 1029-ը: Արամ Գրիգորյանի օգտին է քվեարկել 817 քաղաքացի, Սուրեն Վարդանյանի օգտին՝ 119 եւ Կարեն Աբրահամյանի օգտին՝ 86:

Անվավեր է ճանաչվել 7 քվեաթերթիկ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թիվ 12 Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ստեփան Խաչատրյանը տեղեկացրեց, որ Արտաշատի տարածաշրջանում արտահերթ ընտրություններ անցկացվող Հովտաշեն համայնքում ընտրելու իրավունք ունեցող 936 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 640-ը: Սուրեն Մկրտչյանի օգտին է քվեարկել 419 քաղաքացի, իսկ Խաչիկ Խաչատրյանի օգտին՝ 196: Անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը 25 է: Դալար համայնքում ընտրելու իրավունք ունեցող 2254 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 1079-ը:

Գոռ Պետրոսյանին իրենց վստահության քվեն են տվել 608 քաղաքացիներ, իսկ Գագիկ Ալեքսանյանին՝ 446: Անվավեր է ճանաչվել 25 քվեաթերթիկ: Վերին Դվին ասորական համայնքում 1697 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 445-ը: Միակ թեկնածու, գործող համայնքապետ Լյուդմիլա Պետրովայի օգտին քվեարկել է 420 քաղաքացի, դեմ է քվեարկել 19-ը: Անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը 6 է: Հանձնաժողովի երկու նախագահներն էլ նշեցին, որ բոլոր տեղամասերում էլ ընտրություններն անցել են հանգիստ, առանց որեւէ միջադեպի: Մինչ այս պահը չի ստացվել ոչ մի դիմում-բողոք:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]