Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ անձն ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ անձն ազատ է արձակվել 
քրեակատարողական հիմնարկից
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 21-ին՝ կիրակի օրը, փաստաբան Հայկ Ալումյանը Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգ է ներկայացրել այն մասին, որ իր պաշտպանյալի կալանքի ժամկետը լրացել է 2018 թվականի հոկտեմբերի 20-ին, սակայն նա ազատ չի արձակվում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից, պաշտպանի հանձնարարությամբ անմիջապես տեղի է ունեցել արագ արձագանքման այց քրեակատարողական հիմնարկ: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են կալանավորված անձի փաստաբաններին, հիմնարկի պետին և ուսումնասիրել անձին կալանքի տակ պահելու հիմքերը: Պարզվել է, որ կալանքի տակ գտնվող մեղադրյալն ի սկզբանե քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել դատարանի որոշման հիման վրա, սակայն դատարանի սահմանած կալանքի ժամկետը 2018 թվականի հոկտեմբերի 21-ից լրացել է:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները տեղում բարձրացրել են անձին քրեակատարողական հիմնարկից անհապաղ ազատ արձակելու հարց: Քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ կալանավորվածն անմիջապես ազատ է արձակվել:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում համագործակցությունը Արդարադատության նախարարության, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և փաստաբանի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]