Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀԿ-ն Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի ԱԺ արտահերթ նիստին

ՀՀԿ-ն Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի ԱԺ 
արտահերթ նիստին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում հոկտեմբերի 22-ի առավոտյան տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել եւ հաստատվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության դիրքորոշումը Կառավարության կողմից Ազգային Ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կուսակցությունից, պաշտոնապես դիրքորոշումը կհրապարակվի ԱԺ արտահերթ նիստին։

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 16-ի նիստում հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին:  Այնուհետև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ՀՀ արդարադատության նախարարի  պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը փաթեթի վերաբերյալ քննարկումները շարունակել են ԱԺ խմբակցությունների հետ, լսել նրանց առաջարկները: ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ին հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքում և հարակից նախագծերի փաթեթում փոփոխությունների նախագծին: Դրանից հետո Վենետիկի հանձնաժողովը ևս հայտարարություն էր ընդունել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծերի վերաբերյալ: Դրանում մասնավորապես նշվել էր, որ առաջարկվող փոփոխությունները լեգիտիմ նպատակներ են հետապնդում և հիմնականում դրական են:

Ընտրական օրենսգրքի առաջարկվող բարեփոխումներով ռեյտինգային ընտրակարգից անցում է կատարվում համամասնական ընտրակարգի, խորհրդարանի անցողիկ շեմը նվազեցվում է մեկ տոկոսով, կրճատվում է ընտրական գրավը: Ընտրությունների արդյունքում խորհրդարան կանցնեն չորս քաղաքական ուժեր: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]