Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երանոսում ձայների բացարձակ առավելությամբ հաղթել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սաշա Բավեյանը

Երանոսում ձայների բացարձակ առավելությամբ հաղթել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սաշա Բավեյանը

ԳԱՎԱՌ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում արդեն ամփոփվել են համայնքի ղեկավարի հոկտեմբերի 21-ին կայացած   ընտրության արդյունքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 19 տարածքային ընտրական հանձնաժողովից, նախնական տվյալներով, ձայների բացարձակ առավելությամբ հաղթել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար, անկուսակցական  Սաշա Բավեյանը:

Երանոսում գրանցված 3827 ընտրողից  քվեարկությանը մասնակցել է 1538 ընտրող, որոնցից 1045-ը քվեարկել է Սաշա Բավեյանի օգտին: Դավիթ Մելոյանի օգտին քվեարկել է 214, Երեմ Քարամյանի օգտին՝ 211, Կարեն Սարիբեկյանի օգտին՝ 39 ընտրող:

 

Խոսրով Խլղաթյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]