Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արցախի Շուշի և Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքները Բարեկամության հռչակագիր են կնքել

Արցախի Շուշի և Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքները Բարեկամության հռչակագիր են 
կնքել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Շուշի և Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքների միջև հոկտեմբերի 21-ին ստորագրվել է Բարեկամության հռչակագիր: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Շուշի քաղաքի քաղաքապետարանում:

Հռչակագիրը ստորագրել են Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը և Սենտ Էտիեն քաղաքի քաղաքապետ, «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակի անդամ Գաել Պերդրիոն: Ստորագրման հանդիսավոր արարողությանը  ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակի նախկին ղեկավար, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ հիմք ընդունելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված ազատության և ժողովրդավարական արժեքների բացարձակ կարևորությունը և Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը՝ կողմերը  որոշում են երկու քաղաքների միջև բարեկամական կապեր հաստատել, համատեղ ծրագրեր իրականացնել տնտեսության, կրթության, մշակույթի, սպորտի ու տեղական ինքնակառավարման ոլորտներում, ինչպես նաև նպաստել երկու քաղաքների միջև փորձի և մասնագիտական հմտությունների փոխանակմանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]