Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանն  իր  2800-ամյա հոբելյանը տոնեց նաև ջազի հնչյունների ներքո

Երևանն  իր  2800-ամյա հոբելյանը տոնեց նաև ջազի հնչյունների ներքո

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում «Կասկադ» համալիրի հարակից տարածքում ջազի սիրահարների համար կազմակերպվել էր «Իմ ջազային Երևան»  խորագիրը կրող բացօթյա մեծ համերգ

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման ընթացքում հանդես են եկել Ալ.Սպենդիարյանի անվան դպրոցի ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Դավիթ Գյոդակյան, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը, «Մալխաս»  ջազ-խումբը:

Ելույթ ունեցավ նաև Հայաստանի հանրային ռադիոյի նվագախումբը` գեղարվեստական ղեկավար, դերիժոր Երվանդ Երզնկյան:

Նվագախմբի երաժշտական ղեկավար Վահագն Հայրապետյանը նշեց,որ  համերգի  ընթացքում հնչել են իր հեղինակային ստեղծագործությունները: Միջոցառման գլխավոր հյուրն էր Արտո Թունջբոյաջյանը:

Ջազի ունկնդիրները  հնարավորություն ունեցան դիտելու «Էրեբունի-Երևան»  տոնակատարություններ տարբեր տարիներին նվիրված, «Երևան Ջան», «Մեր պապերը»  փոքրիկ ֆիլմերը:

«Էրեբունի-Երևան» տոնն առաջին անգամ նշվել է 1968 թվականին՝ Էրեբունի ամրոցի հիմնադրման  2750-ամյակի առթիվ: «Էրեբունի-Երևան» տոնը կոչվում է նաև «Երևանի տոն», «Երևանի օր»: «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար 1968 թվականին հատուկ գրվել է «Էրեբունի-Երևան» երգը (խոսքը՝ Պարույր Սևակի, երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյանի), որը հետագայում դարձել է քաղաքի օրհներգը: Այդ երգն առաջին անգամ կատարվել է 2750 հոգուց բաղկացած երգչախմբով` Թաթուլ Ալթունյանի ղեկավարությամբ: Առաջին տոնակատարության ժամանակ Հանրապետության հրապարակի մերձակա զբոսայգում բացվել է նաև 2750 ցայտաղբյուրներից բաղկացած շատրվանների համալիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am