Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Երևանի տոնը յուրահատուկ կատարումներով շնորհավորեցին դասական երաժշտության ներկայացուցիչները


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դասական երաժշտության երկրպագուները քաղաքամայր Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ հնարավորություն ունեցան ունկնդրել Երևանին նվիրված մի շարք ստեղծագործություններ սիրված նվագախմբերի և երգչախմբերի կլատարմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դասական երաժշտության համերգն անցկացվեց  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիմաց:

Ծրագրի առաջին մասում հանդես եկան Ստեփան Ջրբաշյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի և Ալեքսեյ  Հեքիմյանի  անվան երաժշտական դպրոցների փողային համույթները:

«Երկրորդ բաժնում ելույթներ կունենան Երևանի պետական կամերային երգչախումբը՝ դիրիժոր Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբՀայաստանի պետական կամերային նվագախումբ՝ը դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, համերգը կեզրափակի ՀՀ զինված ուժերի երգի և պարի համույթը»,- ներկայացրեց համերգային ծրագրի կազմակերպիչ Արմեն Սուքիասյանը:

Նա շնորհավորեց Երևանի տոնը, նշեց, որ Երևանն առաջին հերթին կենսակերպ է: «Կարծում եմ` երևանցի լինելը մեծ պատիվ է և պատասխանատվություն: Խաղաղություն  եմ մաղթում իմ քաղաքին և ցանկանում, որ երևանցին հպարտ քայլի իր քաղաքում: Շատ կուզեմ, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկ, գալով Հայաստան, ինչ-որ չափով նախանձի մեզ»,- նշեց Սուքիասյանը:

Դասական երաժշտության ունկնդիրներից մեկը` 55-ամյա Սիրանուշը, ասաց, որ որքան էլ իր համար ընդունելի լինի այլ ժանրի երաժշտությունը, միևնույն է, դասականը մնում է ամենասիրվածն ու գերադասելին: «Անչափ  երջանիկ եմ, որ  իմ քաղաքի տոնին  նվիրված բազմազան միջոցառումների մեջ չի մոռացվել նաև դասականը: Ուզում եմ, որ Երևանը ծաղկի, բարգավաճի և փողոցներում միայն ճաշակով ու դրական հույզեր արթնացնող երաժշտություն հնչի»,- ընդգծեց նա:

Մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից բացի, այսօր տոնական հանդիսություններ են իրականացվում նաև վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում և այգիներում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ