1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նախարարի պաշտոնակատարը շնորհավորական ուղերձ է հղել Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ

Նախարարի պաշտոնակատարը շնորհավորական ուղերձ է հղել Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Հարգելի՛ գործընկերներ,

Պատիվ ունեմ որպես ՀՀ գյուղատնտեսության ոլորտի գլխավոր պատասխանատու շնորհավորել ձեզ մասնագիտական տոնի  առթիվ:

Մաղթանքս է, որ գյուղատնտեսությունը մեր երկրում դառնա  նորարարական, բարձր շահութաբերություն ապահովող, մրցունակ ոլորտ: Վստահ եմ՝  դրան հասնելու ճիշտ ճանապարհին ենք և անպայման հաջողելու ենք:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիաների, նոր գիտելիքի  կիրառումը, ագրոբարեփոխումների լայն թափով իրականացումն այլընտրանք չունեն:  Հապաղելու ժամանակ չունենք և պետք է ուժերի առավելագույն լարմամբ համատեղ ջանքերով հասնենք լավագույն արդյունքի:

Գյուղատնտեսությունը երկրի և տնտեսության համար ռազմավարական ոլորտ է և հանդիսանում է կառավարության առաջնահերթություններից: Շարունակելու ենք ուշադրություն  դարձնել ինտենսիվ այգիների ու ոռոգման արդիական համակարգերի ներդրման խթանմանը, սուբսիդավորման ծրագրերի արդյունավետության բարձրացմանը, սերմնաբուծության զարգացմանը, գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավմանը, գյուղատնտեսական կոոպերացիայի խթանմանը, գինեգործական արտադրանքի մրցունակության և վարկանիշի բարձրացմանը, ապահովագրական համակարգի ներդրմանը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան օրվա առթիվ և ցանկանում եմ երախտիքի խոսք ուղղել ֆերմերներին, գիտնականներին, գործարարներին և գյուղատնտեսության ոլորտի բոլոր աշխատակիցներին իրենց ամենօրյա նվիրված  աշխատանքի համար, որը գուցե երբեմն ըստ արժանվույն չի գնահատվում:

Մաղթում եմ Ձեզ բարեկեցություն, միշտ լի ու բերքառատ տարիներ, հայրենի հողում խաղաղ երկնքի տակ բերք ու բարիք արարելու երջանկություն, իսկ այսօր՝ տոնական բարձր տրամադրություն»,-նշված է նախարարի պաշտոնակատարի ուղերձում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]