Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Գյումրիում հայտնաբերված նորածինների մայրը նոտարական վավերացմամբ հրաժարվել է փոքրիկների խնամքից


ԳՅՈՒՄՐԻ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված նորածին տղաների մայրը երեկ երեկոյան նոտարական վավերացմամբ հրաժարվել է փոքրիկների խնամքից։ Քանի, որ մայրը գրավոր հրաժարվել է երեխաներից, երեխաները կհաշվառվեն որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, այնուհետև՝ որպես որդեգրման ենթակա երեխաներ։
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը։ «Մայրը ո՛չ մասնագիտություն ունի, ո՛չ աշխատանք, բավական երկար աշխատանք տարանք, համոզեցինք չհրաժարվել, բայց նա հրաժարվեց փոքրիկներից` նշելով սոցիալական ծանր պայմանները։ Երիտասարդ կինը Գյումրի էր եկել մոր հետ, որը նույնպես մենակ է մեծացրել աղջկան»,- ասաց Գորգինյանը։ Հավանաբար այդ դժվարությունները տեսնելով` նրանք նախընտրել են երեխաներին ավելի ապահով ձեռքեր հանձնել։ Պարզվել է նաև, որ փոքրիկները ծնվել են հոկտեմբերի 1-ին, նրանցից մեկի անունը Վահե է, մյուսինը` Վահան։
Հոկտեմբերի 17-ին, Գյումրու Շիրակացի թիվ 10 հասցեում գտնվող Ֆ.Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունից ոստիկանության Մուշի բաժինն ահազանգ էր ստացել, որ հաստատության բակում հայտնաբերել են երկու բարուրված նորածին տղա երեխաներեր: Մայրը հայտնաբերել է հոկտեմբերի 19-ին։ Ոստիկանությունը հայտնել էր, որ նա Արարատի մարզի բնակիչ է, 18 տարեկան։



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ