Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Հարոյանը մասնակցեց «Ուրալ»-ի դրամատիկ խաղին


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցեց «Ուրալ»-ի դրամատիկ  խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում «Ուրալ»-ը Եկատերինբուրգում ընդունել էր Սամարայի «Կրիլյա Սովետով»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Թիմերի կազմում մեկական հեռացում եղավ, և ակումբները խաղն ավարտեցին 10-ական ֆուտբոլիստներով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

«Ուրալ»-ն այս տուրից հետո 12 միավորով 9-րդ տեղում է:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ