Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լուսակունքի խմելու ջրի մատակարարման քանակն ավելացել է վայրկյանում 5-7 լիտրով

Լուսակունքի խմելու ջրի մատակարարման քանակն ավելացել է վայրկյանում 5-7 լիտրով

ԳԱՎԱՌ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի տնտեսությունների մեծ մասում բարելավվել է ջրամատակարարումն այն բանից հետո, երբ հիմնանորոգվել է գյուղ մտնող ջրատարի վթարված հատվածը 130 մետր երկարությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լուսակունքի գյուղապետ Խաչիկ Խաչատրյանը, ջրատարի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության կողմից տրամադրված 1 միլիոն դրամով եւ Լուսակունքի համայնքապետարանի ներդրած 300 հազար դրամի համաֆինանսավորմամբ:

«Գյուղի խմելու ջրատարի ներքին ցանցը կառուցվել եւ շահագործվել է 1955 թվականին, ազբեստյա խողովակներով, որից հետո այն չի ենթարկվել նորոգումների: Վթարված 130 մետրանոց հատվածում ջրի կորուստներն այնքան շատ էին, որ գյուղի տնտեսություններին հազիվ հաջողվում էր երեք օրը մեկ ստանալ խմելու ջուր: Այդ հատվածում մոտ 40 տեղով ճահիճներ էին գոյացել, իսկ ջրատարը ամբողջովին կորցրել էր շահագործման պիտանիությունը: Ծրագրի իրականացման արդյունքում, որն արդեն ավարտվել է վերջերս, գյուղ մտնող ջրատարի հզորությունն ավելացել է 5-7 լիտր վայրկյան հզորությամբ, իսկ գյուղի տնտեսությունների մոտ 60 տոկոսն ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ:

Մնացած 40 տոկոսին շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովելու համար հարկավոր կլինի իրականացնել նոր ծրագիր: Ընդհանուր առմամբ, պետք է փոխվի գյուղի խմելու ջրատարի ողջ ներքին ցանցը, որը նույնպես քայքայման եզրին է: Ներքին ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է 2 կիլոմետր 640 մետր: Մեր նախնական հաշվարկներով՝ գյուղի ներքին ցանցի հիմնանորոգման համար կպահանջվի շուրջ 25-26 միլիոն դրամ: Ամենայն հավանականությամբ, այդ աշխատանքները կձեռնարկենք եկող տարվա ընթացքում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]