Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական ընտրանին մեկնել է Լեհաստան


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանին մեկնել է Եվրոպայի առաջնության:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկարատև որակազրկումից հետո հայկական թիմն առաջին միջազգային մրցաշարին է մասնակցելու այս տարի: Հայաստանը կներկայանա 6 մարզիկով` Իզաբելա Յայլյան (58 կգ), Տաթեւ Հակոբյան (90 կգ), Ժորժ Եղիկյան (77 կգ), Անդրանիկ Կարապետյան (85 կգ), Հակոբ Մկրտչյան (94 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյան (+105 կգ):

Եվրոպայի առաջնությունը կկայանա Լեհաստանի Զամոսկ քաղաքում հոկտեմբերի 20-27-ը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ