Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Հայաստանի ջրային ոլորտում ազգային քաղաքականության երկխոսության ղեկավար հանձնախումբը 17-րդ հանդիպումն է անցկացրել


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Հոկտեմբերի 19-ին  տեղի է ունեցել  «Եվրոպական միության ջրային նախաձեռնություն պլյուս (ԵՄՋՆ+) Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում իրականացվող Հայաստանի ջրային ոլորտում ազգային քաղաքականության երկխոսության ղեկավար հանձնախմբի 17-րդ հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցել են Բնապահպանության նախարարության  ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի պաշտոնակատար, ղեկավար հանձնախմբի համանախագահ  Է․Փիրումյանը, ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի նախագահ, ղեկավար հանձնախմբի համանախագահ Ի․Գաբայանը, ԵՄ անդամ երկրների կոնսորցիումի թիմի ղեկավար Միխեիլ Սուտտերը, Հայաստանում ԵՄ պատվիրակության,  ԵՄՋՆ+ ծրագրի ներկայացուցիչներ, ինչպես նաև ջրային ոլորտի համապատասխան մասնագետներ և փորձագետներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառման մասնակիցները քննարկել են ԵՄ «Ջրային նախաձեռնություն պլյուս» ծրագրի ընթացքը և հետագա քայլերը։

Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հարթակ ապահովել Հայաստանի ջրային ոլորտում գործող դոնոր կազմակերպությունների ներգրավումը համակարգելու համար, ինչպես նաև բարելավել համագործակցությունը միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ