Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Միջազգային տնտեսական ցուցահանդեսի մասնակիցները կլոր սեղան են անցկացրել Քաղաքաշինության կոմիտեում


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել կլոր սեղան, որին մասնակցել են «Ռուսաստան-Հայաստան էքսպո 2018» միջազգային տնտեսական ցուցահանդեսի կազմակերպիչները, ոլորտային ընկերությունների ղեկավարները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից,

ներկաներին ողջունել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը:

Համագործակցության նոր եզրեր, տեղական արտադրանքը ռուսաստանյան շուկայում իրացնելու և նոր տեխնոլոգիաները հայաստանյան շուկայում ներկայացնելու հնարավորություն՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը գնահատել է համագործակցությունը:

«Զարուբեժ էքսպո» ընկերության միջազգային համագործակցության տնօրեն Անատոլի Նիկոլաևը, կարևորելով այս օրերին ձեռք բերված գործարար կապերը, ներկայացրել է կլոր սեղանին ներկա ընկերությունների գործունեությունը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը «Էկոտեխպլազա», «Արգել», «Նիքս» և այլ ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է հայաստանյան շուկայի առանձնահատկությունները, առաջարկվող արտադրանքի համապատասխանությունը գործող նորմերին և անհրաժեշտ չափորոշիչներին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ