Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Երեխաների իրավունքների երաշխավորումը պահանջում է սրտացավ աշխատանք․ Պաշտպանն այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Երեխաների իրավունքների երաշխավորումը պահանջում է սրտացավ 
աշխատանք․ Պաշտպանն այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 19-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հրավերով այցելել է ուսումնական հաստատություն։ Պաշտպանը շրջայց է կատարել կրթահամալիրի տարածքում, ծանոթացել է կրթական հաստատությունում հեղինակային կրթական ծրագրով ստեղծված հանրային բաց համակարգին, ամբողջական ներառականության կազմակերպման սկզբունքներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն է հրավիրել կրթական հաստատության տարածքում ֆիզիկական միջավայրի անմատչելիության խնդրի վրա։ Նա նշել է, որ լիարժեք ներառական կրթություն ապահովելու համար բազմիցս դիմել են պատկան մարմիններին միջավայրը հարմարեցնելու համար, սակայն արդյունքի չեն հասել։

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենի շարունակաբար գործադրվող ջանքերը՝ երեխաների զարգացման համար լավագույն պայմաններն ապահովելու ուղղությամբ, և պատրաստակամություն հայտնել իրավասության սահմաններում աջակցել խնդիրների լուծմանը։

«Երեխաների իրավունքների երաշխավորումը պահանջում է սրտացավ աշխատանք Ձեր վերաբերմունքը երեխաների և աշխատողների հանդեպ պետք է վարակիչ լինի  բոլորի համար»,- Աշոտ Բլեյանի հետ զրույցում նշել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Շրջայցի ավարտին ուսումնական հաստատությանը պատկանող ձիարշավարան-ագարակի տարածքում Արման Թաթոյանը պատասխանել է կրթահամալիրի լրագրող-սաների հարցերին։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]