Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Երևանը և ՀՀ հինգ մարզեր կընդունեն «Մշակութային դեսպան» պարի փառատոնը


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մշակութային դեսպան» պարի ոչ մրցութային միջազգային փառատոնին կմասնակցեն մենապարողներ Սլովակիայից, Սերբիայից, Ռումինիայից, Հունաստանից, Վրաստանից և Աֆրիկայից։ Հայաստանը կներկայացնի «Սասնա ծռեր» ազգագրական պարային համույթը։ Փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 19-31-ը Հայաստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղաղասիրական ուղղվածությամբ այս նախաձեռնության գերնպատակը տարբեր երկրների միջև միջմշակութային երկխոսությունն ամրապնդելն է,  խաղաղասիրության գործում մշակութային դիվանագիտության դերը բարձրացնելը:

Փառատոնն անցկացվելու է Երևանում և ՀՀ հինգ մարզում, որտեղ հանդիպումներ և համատեղ վարպետության դասեր կկազմակերպվեն արտերկրից ժամանած արտիստների և ՀՀ մարզերի պարողների, մշակութային խմբերի և արվեստասեր բնակչության մասնակցությամբ։

Փառատոնի «Պարում ենք Նոյի երկրում» խորագրով գալա համերգը տեղի կունենան հոկտեմբերի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Փառատոնն անցկացվում է «Ապագայի կամուրջներ» կրթամշակութային կենտրոն հասարակական կազմակերպության և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող  «Արվեստը հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ