Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

ԵՄ-ի դատարանը Լեհաստանին պարտավորեցրեց կասեցնել դատական համակարգի բարեփոխումը


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության եվրոպական դատարանը որոշում Է ընդունել, որի համաձայն, Լեհաստանի կառավարությունը պարտավոր Է կասեցնել նոր օրենքների գործողությունը, որոնք ընդունվել են երկրում դատական համակարգի բարեփոխման շրջանակներում: Փաստաթղթի տեքստը հոկտեմբերի 19-ին հրապարակվել Է դատարանի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դատարանը պետք Է անհապաղ կասեցնի Գերագույն դատարանի դատավորների համար կենսաթոշակի անցնելու տարիքի նվազեցմանը վերաբերող ազգային օրենսդրության դրույթների կիրառումը»,-ասված Է որոշման մեջ: 2017 թվականի դեկտեմբերի 20-ին Եվրահանձնաժողովը Եվրամիության պատմության մեջ առաջին անգամ պատժիչ ընթացակարգ գործարկեց Լեհաստանի նկատմամբ դատական համակարգի անկախության հիմնարար սկզբունքի խախտման համար: Դա կարող Է հանգեցնել ԵՄ-ի Խորհրդում հանրապետությանը ձայնի իրավունքից զրկելուն: Այս տարվա սեպտեմբերի 24-ին Եվրահանձնաժողովը որոշում ընդունեց ԵՄ-ի դատարան Լեհաստանի իշխանությունների դեմ հայց ներկայացնել երկրում դատական համակարգի բարեփոխումների անցկացման կապակցությամբ:

Եվրահանձնաժողովը, մասնավորապես, նշում Է, որ նոր լեհական օրենքը Գերագույն դատարանի դատավորների համար կենսաթոշակի անցնելու տարիքը 70-ից նվազեցրել Է մինչեւ 65, ինչը վաղաժամկետ ազատման սպառնալիքի տակ Է դնում 72 դատավորներից 27-ին, ներառյալ այդ մարմնի նախգահին: ԵՀ-ն ստեղծված իրադրությունը գնահատում Է որպես Գերագույն դատարանի աշխատանքի վրա լեհական պետության ազդելու փորձ: Վարշավան անհիմն Է համարում Եվրահանձնաժողովի բոլոր պահանջները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ