Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ASEM-ի գագաթնաժողովը հավաստեց հավաքական աջակցությունը Իրանի վերաբերյալ գործողությունների պլանին

ASEM-ի գագաթնաժողովը հավաստեց հավաքական աջակցությունը Իրանի վերաբերյալ գործողությունների պլանին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում ավարտված ASEM-ի («Ասիա-Եվրոպա») գագաթնաժողովը հաստատել Է հավաքական աջակցությունը Իրանի վերաբերյալ գործողությունների համապարփակ ծրագրին. պատժամիջոցների վերացումը դրա անքակտելի մասն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է նախագահի՝ հավանության արժանացած հայտարարության մեջ:

«Իրանի կապակցությամբ ղեկավարները կրկին հայտարարել են իրենց հավաքական աջակցությունը դիվանագիտական երկխոսությանը եւ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հավանության Է արժանացել 2231 բանաձեւում, որն աշխատում եւ իրականացնում Է իր նպատակը, այն Է՝ ապահովել Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը»,-ասված Է հայտարարության մեջ:

«Ղեկավարներն ընդունել են, որ Իրանի կողմից իր պարտականությունների լիակատար եւ արդյունավետ կատարման հետ միասին, որոնք կապված են միջուկային ոլորտի հետ, պատժամիջոցների չեղարկումը, ներառյալ դրանցից բխող հետեւանքները, ԳՀՀԾ-ի անկաքտելի մասն Է: Իրանի հետ միջուկային գործարքի պահպանումը միջազգային համաձայնագրերը կատարելու եւ միջազգային անվտանգությանը, խաղաղությանն ու կայունությանը աջակցելու հարց Է»,-նշվում Է դրանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]