Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Գազի և էլեկտրաէներգիայի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովը փորձագետներ է հրավիրելու  

Գազի և էլեկտրաէներգիայի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովը փորձագետներ է 
հրավիրելու  

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազի և Էլեկտրաէներգիայի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովը դիմելու է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին` կարճ ժամանակում հարցի քննարկման համար փորձագետների հրավիրելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանձնաժողովը նման որոշում կայացրեց հոկտեմբերի 19-ի նիստում:

«Արդեն խոսել եմ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ: Հանձնաժողովը աշխատանքային կարգով պետք է կարճ ժամկետում մասնագետներ ներգրավի այս հարցում: Ես իմ նախաձեռնությամբ հրավիրել եմ Էմիլ Սահակյանին, ով աշխատել է  գազի նախորդ հանձնաժողովում: Սակայն քննիչ հանձնաժողովն է որոշում, թե ինչ փորձագետների եք ներգրավելու»,- ասաց հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն ու հավելեց` այս հարցին ընթացք պիտի տան:

Մելքումյանը հորդորեց անդամներին ավելացնել խնդրի վերաբերյալ նախապես կազմված հարցերի ցուցակը, որոնք պետք է ուղարկեն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը,  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Ըստ անհրաժեշտության՝ հարցեր կուղղեն նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն: ««Գազպրոմ Արմենիա»-ին և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին, դեռևս գործող կարգի համաձյան, չենք դիմելու, հարցեր ենք ուղղելու համապատասխան պետական գերատեսչությունների միջոցով»,- նշեց հանձնաժողովի նախագահը:

Նա հավելեց` կխոսեն կառավարության գործընկերների հետ, որպեսզի հաջորդ անգամ սեղմ ժամկետում ունենան շատ հարցերի պատասխաններ: Դրանք ստանալուց հետո կհրավիրեն պետական բարձրաստիճան պաշտոնյաների, որպեսզի համապատասխան հարցադրումներ անեն: Մելքումյանը նկատեց` շատ հարցեր կան, որոնք կապված են այդ նախարարությունների նախորդ գործողությունների հետ:

ԱԺ Գազի եւ էլեկտրաէներգիայի հարցով քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր «Ծառուկյան» խմբակցության առաջարկով, խմբակցության պատգամավորների ստորագրությամբ: ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծվել է՝ ուսումնասիրելու համար «Գազպրոմ Արմենիա» -ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գործունեության առանձնահատկությունները, որպեսզի հասկանան գազի և դրանից բխող էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածության հարցը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]