Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ալժիրի պետական ծառայողներին արգելել են նիկաբ կրել

Ալժիրի պետական ծառայողներին արգելել են նիկաբ կրել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալժիրի իշխանությունները նիկաբ կրելու արգելք են սահմանել վարչական հիմնարկությունների աշխատակցուհիների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 19-ին հայտնել Է Associated Press գործակալությունը:

AP-ի տվյալներով՝ Ալժիրի վարչապետ Ահմեդ Ույախյան համապատասխան կարգադրություններ Է ուղարկել նախարարություններ եւ տարածաշրջանային պետական ծառայություններ, որոնցում բացատրել Է նման որոշման պատճառները:

Վարչապետը նշել Է, որ պետական կառույցների աշխատակիցները պարտավոր են «հիմնարկությունում պահպանել անվտանգության կանոններն ու պահանջները եւ հաղորդակցվելու կանոնները, ինչն իր հերթին ենթադրում Է ֆիզիկական նշաններով անձի սիստեմատիկ եւ մշտական նույնականացման հնարավորությունը»:

AP-ն ճշտում Է, որ ալժիրցի կանանց հիմնական մասը մուսուլմանական գլխածածկոցն ընտրելիս նախապատվությունը տալիս Է հիջաբին, որը կրելիս կնոջ դեմքը բաց Է մնում. եւ միայն Ալժիրի բնակչուհիների փոքր մասն Է նիկաբ կրում, որը միայն նեղ բացվածք Է ենթադրում աչքերի համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]